Տ․ Խորեն եպիսկոպոս Առաքելյան
Հունահայոց թեմի առաջնորդ
● Ընդհանուր տեղեկություններ
Ծնվել է 1980թ գ․ Արգել։ Ավազանի անունը՝ Տարոն։
1986-1997թթ․- Վ. Անանյանի անվ. միջնակարգ դպրոց ։
1997-2001թթ․ - Երևանի Պետական Համալսարանի բանասիրության ֆակուտետ։
2001-2003թթ․ -անցել է զինվորական ծառայության ՀՀ ԶՈՒ, որպես դասակի հրամանատար, ունի սպայական կոչում։
2003-2007թթ․- Գևորգյան Հոգևոր Ճեմարան։
● Եկեղեցական կոչումներ և ձեռնադրություն
2007թ․- սարկավագ՝ ձեռամբ Տ. Արարատ արքեպիսկոպոս Գալփաքյանի։
2009թ․ - կուսակրոն քահանա՝ ձեռամբ Տ.Արիս արքեպիսկոպոս Շիրվանյանի։
2015թ․- մասնավոր վարդապետության 4 աստիճաններ՝ ձեռամբ Տ․ Եզրաս արքեպիսկոպոս Նեսիսյանի, (Վարդապետական թեզ՝ «Բյուզանդական եկեղեցու հարցում-մեղադրանքները և Հայոց Եկեղեցու հայրերի պատասխանները՝ ըստ հայկական աղբյուրների» (Խաչի պաշտամունքի, ս. Սարգսի տոնի և մատաղի օրինակով))։
2024թ. – եպիսկոպոս՝ ձեռամբ Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի։
● Պաշտոնավարություն
2007թ․-Կաթողիկոսական ընդունարան։
2008-2009թթ․- Մայր Աթոռի գլխավոր ճարտարապետի օգնական։
2009-2010թթ․-ից հունահայոց թեմ՝ Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ։
2010-2024թթ․- Հունահայոց թեմի առաջնորդական տեղապահ։
2024թ․-Հայ Առաքելական Եկեղեցու Հունահայոց թեմի առաջնորդ։